‘«Շախտյորի» պաշտպանի երազանքը կատարվել է’

956

Դոնեցկի «Շախտյորի» ռումինացի պաշտպան Ռազվան Ռացը «Светская жизнь» ամսագրին տված հարցազրույցի ժամանակ դժվարությամբ է հիշել, թե քանի ավտոմեքենա ունի:

Ֆուտբոլիստը նախ պատասխանել է, թե երեք մեքենա ունի:  Սակայն երբ սկսել է թվարկել, պարզվել է, որ դրանք չորսն են: «Չեմ հիշում.. երեքն են. «Ֆերարի», «Լեքսուս», «Աուդի» եւ… «Հյունդայի», որը ես հիմա վարում եմ»,- ասել է Ռացը:

31-ամյա ֆուտբոլիստը խոստովանել է, որ «Ֆերարին» գնել է ոչ թե նրա համար, որ արագությունների սիրահար է, այլ որ դա իր երազանքն է եղել: «Իրականում «Ֆերարին» ամենաթանկ ավտոմեքենան չէ: Այն ավելի թանկ չէ, քան՝ «Բենթլին», կամ լավ «Մերսեդեսը», որը մենք Դոնեցկում կամ Կիեւում տեսնում ենք ամեն քայլափոխի: Ես «Ֆերարին» չեմ գնել, որ ինչ-որ մեկի հետ մրցավազքի մեջ մտնեմ, կամ վթարի ենթարկվեմ: Դա իմ երազանքն է եղել»,- նշել է Ռացը:

Նախորդ հոդվածը‘Գ. Մկրտումյանը նշանակվել է վերահսկիչ պալատի խորհրդի անդամ’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելի հետ’