‘Թուրք նախարարը կանգնել է Ադրբեջանի «թասիբին»’

1270

Ադրբեջանը լիովին իրավունք ունի վարելու քաղաքական պայքար և ռազմական գործողություններ` «օկուպացված հողերը» վերադարձնելու համար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի եվրոպական գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն` նախօրեին TRT Haber-ով հեռարձակված հարցազրույցում:

Նրա ասելով, Թուրքիան միշտ կսատարի Ադրբեջանին: «Թուրքիան հանդես է  գալիս հօգուտ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման, սակայն անքակտելի է օկուպացված հողերը ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական ճանապարհով վերադարձնելու Ադրբեջանի իրավունքը», — հայտարարել է նախարարը: Նա նաև հավելել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ավելի մեծ ակտիվություն դրսևորի հակամարտության լուծման համար:

Նախորդ հոդվածը‘Ու՞մ շնորհիվ վերականգնվեց Այվազովսկու արձանը’
Հաջորդ հոդվածը‘Ծխախոտի մնացորդը՝ խոշոր հրդեհի պատճառ’