‘
Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում դիմակավոր 8 մարդ նախօրեին կողոպտել են զրահապատ ինկասատոր մեքենան: Հանցագործները փախուստի են դիմել՝ հետները տանելով ավելի քան 10 միլիոն դոլար: Սա Չիլիի պատմության ընթացքում ամենախոշոր կողոպուտն է, տեղեկացնում է BBC-ն:
Հանցախումբը հարձակվել է անվտանգության աշխատակիցների վրա այն պահին, երբ նրանք դատարկում էին փողերը ամերիկյան Brinks ընկերությանը պատկանող մեքենայից: Միջադեպը տեղի է ունեցել Սանտյագոյի միջազգային օդանավակայանում:
Դրամը նախատեսված էր բանկերի եւ Չիլիի հյուսիսում գտնվող Կոպյաո հանքավայրում օգտակար հանածոների արդյունահանման համար:
‘