‘Պուտին. Ուկրաինան խորտակվել է արյունալի քաոսի մեջ’

1040

Ուկրաինան խորտակվել է արյունալի քաոսի մեջ: Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պետդումայի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ: Նա նշել է, որ օրեցօր իրավիճակը դառնում է ավելի ու ավելի դրամատիկական: «Ուկրաինայի հարավ-արեւելքում ծավալվել է լայնամաշտաբ հումանիտար աղետ»,- ասել է նա:  

Պուտինը հայտարարել է, թե Ռուսաստանը ուշադրությամբ հետեւում է հարեւան երկրում տեղի ունեցող իրադարձություններին: «Մենք կանենք մեզնից կախված ամեն ինչ, որպեսզի այդ կոնֆլիկտը հնարավորիս արագ լուծվի եւ Ուկրաինայում այլեւս արյուն չհոսի»,- վստահեցրել է նա: 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը մեկնել է սահմանի ամենալարված հատված` Բադեն-Բադեն’
Հաջորդ հոդվածը’73-ամյա Պելեն պատրասվում է իր երրորդ ամուսնությանը’