‘
«Մանչեսթր Սիթին» աշխատում է ուղղել սխալները, «Լիվերպուլը» սովորում է ապրել առանց Սուարեսի, իսկ «Մանչեսթր Յունայթեդը»՝ վան Գալի և երեք պաշտպանով կառուցվածքի հետ: Սա Անգլիայի պրիեմիեր լիգայի ազդն է՝ առաջնության մեկնարկի կապակցությամբ:
Գլխավոր ֆավորիտը
«Չելսի». Արդեն երկրորդ խաղաշրջան է, որ Մաուրինյոն շատ հաջող է կառուցում իր թիմը: Չեմպիոնական այս մրցավազքում Ժոզեն «Չելսի»-ն համեմատել է գեղեցիկ, սակայն դեռ փոքր ձիու հետ: Եկել է գործելու ժամանակը: Փառահեղ թիմ ստեղծելու համար պորտուգալացին оգտվում է իր սեփական մեթոդներից: Մոուրինյոն պնդել էր, որ բոլոր ընկերական խաղերը «Չելսին» կանցկացնի Եվրոպայում՝ կտրականապես դեմ լինելով հոգնեցնող թռիչքներին և ժամային գոտիների տարբերություններին: Կազմը հավասարակշռված է, թարմ և այնտեղ կա մի խաղացող, ում Մուրինյոն առանց ամաչելու հարձակվող է անվանում:
4 թիմեր, որոնք համաձայն չեն, որ «Չելսին» գլխավոր ֆավորիտն է
«Մանչեսթր սիթի». Բացահայտ թույլ տրանսֆերային քաղաքականությունը խանգարեց «քաղաքացիներին» պաշտպանել չեմպիոնական տիտղոսը 2012-2013 թթ. մրցաշրջանում: Այս անգամ «Սիթին» ոչ միայն շահավետորեն ազատվեց այդ անհաջողության խորհրդանիշը համարվող Ջեկ Ռոդուելից, այլև շատ գրագետ ձևով ամրապնդվեց: Փոքր բյուջեով ակումբը կարողացավ համալրել թիմը՝ գումար ծախսելով միայն կենտրոնական պաշտպան Էլիակիմ Մանգալյայի և կիսապաշտպան Ֆերնանդոյի վրա:
«Մանչեսթր Յունայթեդ». Գլխավորելով «Մանչեսթր Յունայթեդը», Լուի վան Գալը ներդրեց 3-4-1-2 տակտիկական սխեման և սպառնում է հասարակությանը ապացուցել այն, որ «7-րդ տեղը» և «Յունայթեդը» ոչ մի կերպ չեն կարող նույնացվել, իսկ «Վեստ Բրոմիչը», «Նյուքասլը» և «Սանդերլենդը»՝ հաղթել «Оլդ Տրաֆորդում»:
«Արսենալ». Անցած մրցաշրջանի մեծ մասում առաջատարի դիրքերը զբաղփցրած այս թիմը նոր առաջնությունը մեկնարկում է վերջին 5 տարիների լավագույն կազմով:
«Լիվերպուլ». Լուիս Սուարեսի հեռանալուց հետո բոլոր հնարավոր զարգացումները այնքան էլ բարենպաստ չէին: Սակայն Ռոջերսը կարծես թե գտավ ճանապարհը՝ նշելով թիմին հաջողվում է կոլեկտիվ խաղով փոխարինել Սուարեսին հարձակման գծում, իսկ Դեյան Լովերնը, ինչպես և խոստացել էր մարզիչը,կդառնա պաշտպանության առաջատարը: Այսպիսով,«կարմիրների» անցած տարվա կարգախոսը՝«Make us dream» հավակնում է կրկին դառնալ առաջատար:
ԱՊԼ-ի 5 գլխավոր նորեկները
Ալեքսիս Սանչես. Սանչեսի ձեռքբերումը ոչ միայն բարենպաստ ազդեցություն ունեցավ PUMA-ի մարզաշապիկների վաճառքի վրա, այլև տակտիկական բազմազանության հնարավորություն տվեց: Ակնհայտ է, որ սկզբնական շրջանում չիլիացին հանդես կգա եզրում, սակայն հետագայում նրան կարող ենք տեսնել հարձակման գծում:
Դիեգո Կոստա. Բրազիլաիսպանացին շատ ճիշտ սկսեց իր ֆուտբոլային կարիերան Անգլիայում: Ներողություն խնդրեց երկրպագուներից Չեմպիոնների լիգայում անհաջողության համար, 4 անգամ գոլ խփեց ընկերական հանդիպումներով և ոչ մի ֆուտբոլիստի հանդեպ կոպիտ խախտում չկատարեց:
Սեսկ Ֆաբրեգաս. Երեք տարի «Բարսելոնա»-ում հարմարվելու փորձ կատարելուց հետո, Ֆաբրեգասը վերադարձավ Լոնդոն:
Անդեր Էրերա. Անդերը հիանալի դեբյուտ ունեցավ «ԼԱ Գելաքս»-ի հետ հանդիպմանը՝ կատարելով այնքան գոլային փոխանցումներ, որ նրա գործըկներներից շատերը ամաչեցին իրենց համար: Հիմա այս ֆուտբոլիստը հարմարվելու շրջանում է, իսկ հետո տեսնենք, թե ինչ կլինի:
Անդեր Էրերա
Ռեմի Կաբելա. «Մոնպելյե»-ի նախագահը չհամառեց և բաց թողեց Ռեմիին այնտեղ, որտեղ վաղ, թե ուշ գնում են բոլոր ֆրանսիացի ֆուտբոլիստները:
4 թիմեր, որոնք անցած տարվանից ավելի լավ կխաղան
«Նյուքասլ».«Նյուքասլ»-ի դեպքում «եթե այս անգամ վատ է, հետո լավ կլինի» սկզբունքը չի աշխատում: Սակայն անցած մրցաշրջանի երկրորդ կեսում շատ, անչափ շատ վատ էր այս թիմի համար: Եվ ընդհարապես, սա Պարդյուի վերջին հնարավորությունն է. նա բավական շատ է ծախսել տրանսֆերային շուկայում և միայն լավ խաղը կարող է արդարացնել ֆինանսական կորուստները:
«Ստոք Սիթի».Մարկ Հյուզը հիանալի աշխատանք է կատարել նրանց հետ, ում համար տիկի-տական նախկինում ինչ-որ շատ հեշտ մի բան էր թվում:.
«Տոտենհեմ». Եթե չոր վիճակագրությանը դիմենք, ապա այս թիմին չի կարելի համարել անհաջողակ: Սակայն այս տարի թիմը նոր հույս ունի, որը կապված է Մաուրիսո Պոչետինոյի հետ: Արգենտինացին գիտի նոր տակտիկայի իմաստը և թիմում բարենապաստ միկրոմթնոլորտի պահպանման եղանակը:
4 թիմեր, որոնք ավելի վատ հանդես կգան
«Հալլ». Մտավախություն է առաջացնում հիմնական՝ 3 պաշտպանով տակտիկական կաուցվածքի փոփոխությունը: .
«Լիվերպուլ». «Կարմիրների» երկրպագուները, որոնք միշտ լավատեսորեն են մտածում թիմի ելույթների մասին, մի փոքր պետք է զգուշանան: Սուարեսի հեռանալը լուրջ խանգարող գործոն է անցած մրցաշրջանի հաջողությունը կրկնելու համար:
«Սահութհեմփթոն». Մրցաշարային աղուսյակի առաջխաղացում կարող են ակնկալել միայն այն երկրպագուները, որոնք իրենց գործերով են զբաղված եղել և ոչինչ չգիտեն: Թիմը չափից դուրս ցնցումներ է ապրել՝ վաճառելով իր հիմնական ֆուտբոլիստների գրեթե կեսին:
«Քրիսթալ Փելես».Այս ակումբը կարող է հեռանալ ԱՊԼ-ից, քանի որ ցույց տված խաղից հետո այլ բանի դժվար է հավատալ: Մանավանդ, որ մեկնարկից ընդամենր երկու оր առաջ թիմից հեռացել է գլխավոր մարզիչը՝ Տոնի Պուլիսը:
5 շատ կարևոր բաներ, որոնք դեռ չենք ասել
ԱՊԼ-ն գրավում է ԱՄՆ-ն
Եթե ինչ-որ միտում ուժեղ է գտնվում նույնիսկ վան Գալի կամքից, ապա այդ մասին անպայման պետք է պատմել: Թեև մի քանի մարզիչների դժգոհության, անգլիական ակումբները առավել քան երբեք ակտիվորեն մեկնեցին оվկիանոսից այն կողմ: Այս ամռանը ԱՄՆ այցելեցին ԱՊԼ-ի 9 թիմ («Արսենալ», «Լիվերպուլ», «Սթոք Սիթի», «Մանչեսթր Յունայթեդ», «Տոտենհեմ», «Աստոն Վիլա», «Քրիստալ Փելաս» և «Վեսթ Բրոմվիչ»): Անգլիական թիմերի մասնակցությամբ հանդիպումները բավականաչափ հանդիստես էին հավաքոււմ: Սա հիանալի արտացոլումն է այն բանի, որ Պրիեմիեր լիգայի բրենդը հաջողությամբ շարունակում է իր առաջընթացը:
.
Շատերը կարող են անցնել 3 պաշտպանով տակտիկական սխեմայի
Այս պահին ընամենը ԱՊԼ-ի երեք ակումբ են անցել 3 պաշտպանով տակտիկական հիմնական սխեմային՝ «Մանչեսթր Յունայթեդը», «Հալլը» и «ԿՊՌ»-ն: Մրցաշրջանի ընթացքում ադպիսի թիմերի թիվ կարող է մեծանալ: Բրենդան Ռոջերսը և Պոլ Լամբերդը նույնպես կարող են դիմել այդ կաուցվածքին:, ովքեր այն փորձարկել են անցյալ տարի: Ռոբերտո Մարտինեսի և Ռոնալդ Կումանի համար իրենց նախկին ակումբներում այդ տակտիկան հիմնական էր:Պարդյուն և Էլարդայսը այն փորձարկել են նախապատրաստական շրջանում: Իրվայնը անկեղծորեն խոստովանել է, որ մտածում է այդ մասին:Արդյունքում՝ ակումբների գրեթե կեսը տարբեր աստիճանով նոր մրցաշրջանում կարող է կիրառել 3 պաշտպանով տակտիկական կաուցվածքը:
Այս տակտիկական հեղափոխության համար պատճառը պարզ է. անցած Աշխարհի առաջնությունը ցույց տվեց, որ նմանատիպ կառուցվածքները կարող են հաջողություն բերել ինչպես հարձակողական, այնպես էլ պաշտպանողական ոճի թիմերին:
‘