‘
Օգոստոսի 26-ին Մինսկում կկայանա Ուկրաինայի, Եվրամիության եւ Մաքսային միության ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը: Բանակցությունները կընթանան բարձր մակարդակով: Կրեմլի մամուլի ծառայությունը հաստատել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում կունենա Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ, որի ընթացքում կտարվեն երկկողմ բանակցություններ:
«Օգոստոսի 26-ին Ռուսաստանի նախագահը կայցելի Մինսկ, որտեղ մասնակցություն կունենա Մաքսային միության երկրների ղեկավարների հանդիպմանը Ուկրայինայի նախագահի հետ, որին ներկա կլինեն նաեւ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները»,- նշվում է Կրեմլի տարածած հայտարարության մեջ:
Ավելի վաղ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ИТАР-ТАСС-ին տեղեկացրել էր, որ գագաթնաժողովի ընթացքում նախատեսված է «քննարկել Մաքսային միության երկրների հարաբերությունները Ուկրաինայի հետ`Կիեւի կողմից ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի կնքման ֆոնին»:
‘