‘Վրաստանը հրապարակել է 94 երկրների ցանկը, որոնց քաղաքացիները կարող են երկիր մուտք գործել առանց վիզայի’

1479

Վրաստանի ԱԳ նախարարությունը հրապարակել է 94 երկրների ցուցակը, որոնց քաղաքացիները կարող են Վրաստան մուտք գործել առանց վիզայի, տեղեկացնում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը: Նախկինում Վրաստան կարող էին առանց վիզայի մուտք գործել 118 երկրների քաղաքացիներ:

Առանց վիզայի Վրաստան մուտք գործելու իրավունք ունեն, մասնավորապես, մեր տարածաշրջանի բոլոր երկրների (բացառությամբ Իրանի), ինչպես նաեւ՝ Ռուսաստանի, ԱՊՀ այլ երկրների, ԵՄ, ՆԱՏՕ-ի անդամ երկրների քաղաքացիները:

Թարմացված օրենսդրության համաձայն՝  առանց վիզայի երկրների քաղաքացիները կարող են Վրաստանում գտնվել՝ կես տարվա ընթացքում ընդհանուր 90 օր:

Մինչեւ օրենսդրական փոփոխությունը Վրաստանի տարածքում օտարերկրյա քաղաքացիների կեցության առավելագույն ժամկետը 360 օրն էր: 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կայցելի Հայաստան’
Հաջորդ հոդվածը‘Կալիֆոռնիայի սենատն ընդունել է Ցեղասպանության պատմության դասավանդման մասին բանաձեւը- Yerkir.am’