‘
Եվրոպայի լիգայի 4-րդ որակավորման փուլում Բելգրադի «Պարտիզանը» պատասխան խաղում հյուրընկալվելու է Բաքվի «Նևֆթչիին»:
Ադրբեջանական ակումբի երկրպագուները հանդիպումից առաջ քարեր են նետել «Պարտիզանի» ավտոբուսի ուղղությամբ:
-Հուրախություն մեզ, ոչ ոք չի տուժել: Մեր թիկնապահները շատ արագ իրավիճակը վերցրին իրենց հսկողության տակ: Դա մեզ համար իսկական շոկ էր, — սերբական թիմի նախագահ Դրագան Ջուրիչի խոսքը հաղորդում է sovsport-ը:
Ավելացնենք, որ Բելգրադում թիմերի մեջ կայացած առաջին խաղն ավարտվել է «Պարտիզանի» հաղթանակով՝ 3:2 հաշվով:
‘