‘
Ուկրաինայի զինված ուժերը պատասխանատվություն են կրում երկրի արևելքում ոչ ընտրովի հրետակոծության արդյունքում խաղաղ բնակիչների սպանության և շինությունների ավերածությունների համար: Նման եզրակացություն է արված ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի վարչության հերթական զեկույցում, որը հայտնվել է ИТАР-ТАСС-ի թղթակցի ձեռքին:
«Քաղաքային բնակավայրերում, որոնք գտնվում են զինված խմբավորումների վերահսկողության տակ և ինտենսիվ գնդակոծության են ենթարկվում ուկրաինական զինված ուժերի կողմից, մարդկային զոհերի և ավերածությունների առնվազն մի մասի պատասխանատվությունն ընկնում է ուկրաինակն զինված ուժերի վրա»,- ասվում է զեկույցում, որը պաշտոնապես հրապարակվելու է ավելի ուշ:
Ուկրաինայի արևելքում միայն մեկ ամսվա ընթացքում զոհվել է ավելի քան 1,2 հազար մարդ: Զոհերի ընդհանուր թիվը հասել է 2,2 հազարի: Այս թվերն են ներկայացված ՄԱԿ-ի զեկույցում:
‘