‘
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի հետ սահմանի դեմարկացիայի աշխատանքներն արագացնելու վերաբերյալ: Փորձագետների կարծիքով՝ դա պայմանավորված է Ուկրաինայի իրադարձություններով:
Պետական սահմանի դեմարկացիան իրականացնում է Բելառուսի պետական սահմանային կոմիտեն, թեպետ նախկինում Մինսկը և Կիևը հույս ունեին ստանալ ԵՄ-ի աջակցությունն այդ գործում:
Բելառուսա-ուկրաինական սահմանի երկարությունը 1084,2 կմ է: ԽՍՀՄ երկու նախկին հանրապետությունների միջև այսօրվա սահմանը հաստատվել է 1939 թ. սեպտեմբերից՝ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի արդյունքում Արևմտյան Բելոռուսիան և Արևմտյան Ուկրաինան ԽՍՀՄ-ին միացնելու պահից:
Անցյալ տարվա նոյեմբերին Ուկրաինայի, Բելառուսի և Ռուսաստանի սահմանային հանգույցում հանդիսավոր կերպով բացվեց սահմանային առաջին նշանը. կողմերը հայտարարեցին սահմանագծման մեկնարկը՝ կանխատեսելով, որ այդ աշխատանքները կպահանջեն 10 տարի: Փոխանցում է BBC-ն:
‘