‘Times. Գործարար Լեբեդևը Լոնդոնն անվանել է փողերի լվացման համաշխարհային մայրաքաղաք’

926

Ռուսաստանցի գործարար, բրիտանական The Independent և Evening Standard թերթերի սեփականատեր Ալեքսանդր Լեբեդևը Լոնդոնն անվանել է փողերի լվացման համաշխարհային մայրաքաղաք: Այդ մասին գրում է The Times-ը:

Լեբեդևի խոսքով՝ լոնդոնյան Սիթիում աշխատող ֆիրմաներն օգնում են աշխարհի տարբեր երկրների կոռումպացված չինովնիկներին և հանցագործներին՝ թաքցնելու տրիլիոնավոր դոլարներ: Գործարարը տեղեկացրել է, որ 2000 թվականից ի վեր մոտավորապես 1 տրիլիոն դոլար է հափշտակվել Ռուսաստանից, առնվազն 4 տրլիոն դոլար՝ Չինաստանից:

Արդյունքում՝ Սիթին դառնում է գլոբալ ֆինանսական օլիգարխիայի կենտրոնը, ենթադրում է Լեբեդևը: Նա առաջարկում է ստեղծել մի կառույց, որը կպայքարի միջազգային կոռուպցիայի դեմ և կաշխատի Սիթիի ֆիրմաների հետ: Լեբեդևի կարծիքով՝ այդ ընկերությունները չափազանց հզոր են, ինչը դժվարացնում է ինչ-որ մի առանձին երկրի կողմից նրանց պատասխանատվության կանչելու հարցը, փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Լուկաշենկոն հրամանգիր է ստորագրել՝ Ուկրաինայի հետ սահմանաբաժանում կատարելու վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘Լիբանանի խորհրդարանը 11-րդ անգամ չի կարողացել երկրի նախագահ ընտրել’