‘
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայիններն սպառնում են պատերազմ սկսել Չեչնիայում և Կովկասում: Համապատասխան տեսագրությունը հրապարակվել է համացանցում, հաղորդում է արաբական «Ալ-Արաբիա» արբանյակային հեռուստատեսությունը:
Կադրում մի գրոհային խոսում է կործանիչի խցիկից, սիրիական Ռաքքա նահանգի՝ իրենց կողմից գրավված ռազմական օդանավակայանի տարածքից: Մասնավորապես՝ նա հայտարարում է, թե գրոհայինները մտադիր են «Ալլահի կամքով» «ազատագրել» Չեչնիան և Կովկասը: Տեսագրությունն ուղեկցվում է ռուսերեն թարգմանությամբ:
Բացի այդ՝ գրոհայինները Սիրիայի նախագահ Բաշար Ասադին սպառնում են կառավարական զորքերի դեմ պատերազմ սկսել օդում:
Օգոստոսի վերջին իսլամիստները գրավել էին Տաբակայի ռազմական օդանավակայանը, և նրանց ձեռքում էին հայտնվել ծանր հրանոթներ, տանկեր և ինքնաթիռներ: Փոխանցում է echo.msk.ru-ն:
‘