‘
Պայթուցիկ սարքի մասին ահազանգը կեղծ էր, հոսպիտալը աշխատում է բնականոն ռեժիմով: Այս մասին iLur.am-ին տեղեկացրեց Մուրացանի հոսպիտալի աշխատակիցներից մեկը, որը խնդրեց չնշել իր անունը և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԱԻՆ:
Հիշեցնենք, որ քիչ առաջ ԱԻՆ կայքում տեղեկատվություն էր հայտնվել, համաձայն որի սեպտեմբերի 3-ին, ժամը 11.00-ին ՀՀ ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել պայթուցիկ սարքի վերաբերյալ Մուրացանի կենտրոնական հոսպիտալից:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ՕԽ-ն:
13:16
ԱԻՆ-ի կայքը ևս հաստատեց, որ «հոսպիտալում հետախուզության արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել»:
‘