‘Մեկը պաշտոնից ազատվեց, մյուսները անձեռնմխելի են. «Հրապարակ»’

2007

Օգոստոսի 26-ին «Շառլոտ» գիշերային ակումբում  տեղի ունեցած աղմկահարույց ծեծկռտուքի մասնակիցներից մեկը՝ Արսեն  Ղազարյանը, ազատվել է աշխատանքից: Այս մասին գրում է «Հրապարակը»: Վերջինս ԱԱԾ-ի ներկայացուցիչն է հարկային ծառայությունում, այսինքն՝ ֆինանսների նախարարությունում:

Համակարգում տարածված տեղեկությունների համաձայն, հենց այդ միջադեպի պատճառով էլ հեռացվել է աշխատանքից: Իսկ միջադեպի գլխավոր դերակատարը՝ Կենտրոնի հարկային տեսչության պետ Կարեն Կարապետյանը, որը, ըստ տարածված լուրերի, հենց սկանդալի հրահրողն է եղել,  դեռ անձեռնմխելի է: Ամեն գնով փորձում են նրա մասնակցությունը կոծկել: Կարեն  Կարապետյանի անունն անգամ չհիշատակվեց բերման ենթարկվողների թվում: 

Նախորդ հոդվածը‘Ա.Օսիկյանը նշանակվել է քրեակատարողական վարչության պետ’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանից Հայաստան փոխանցվող գումարները զգալիորեն պակասել են. «168 ժամ»’