‘
Այսօր կառավարության նիստում Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն ազատվել է պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու նպատակով: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ Վահե Հակոբյանը նշանակվելու է ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ:
Նշենք, որ Վահե Հակոբյանը ԱԺ պատգամավոր էր և մարզպետ էր նշանակվեր Սուրիկ «Լիսկա» Խաչատրայանի հրաժարականից հետո: Վերջինս այժմ մարզպետի պաշտոնի ամենահավանական թեկնածուն է:
‘