‘
Եվրամիությունը որոշել է Նոբելյան մրցանակի պարգևավճարը (930 հազար եվրո) տրամադրել ռազմական գործողություններից տուժած երեխաներին, հայտնում է France-Presse լրատվական գործակալությունը:
«Պարգևավճարը պետք է ծառայի երեխաներին, որոնք միշտ եղել են ընդհարումների հիմնական զոհը»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուն:
Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերին Նոբելյան կոմիտեն որոշել էր Խաղաղության մրցանակը հանձնել Եվրամիությանը, որի կազմավորման շնորհիվ բազմաթիվ պատերազմներից հետո Եվրոպայում հարատև խաղաղություն է հաստատվել:
‘