‘Մարադոնան Ագուերոյի պատճառով կռիվ է արել (տեսանյութ)’

789

Լեգենդար Դիեգո Մարադոնան կռիվ է արել Խովաթիայի գիշերային ակումբներից մեկի մոտ: Կռվի առիթ է դարձել ֆուտբոլիստի նախկին փեսան, Արգենտինայի հավաքականի և «Մանչեսթի Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոն: 

Մարադոնան անսթափ վիճակում հարձակվել է մի մարդու վրա, ով ընդամենը հնչեցրել է Ագուերո անունը: 1986 թվականի աշխարհի չեմպիոնը մի քանի վիրավորական խոսք է ասել «քաղաքացիների» 26-ամյա հարձակվողի հասցեին:

Հիշեցնենք, որ Ագուերոն ամուսնացած է եղել Մարադոնայի աղջկա՝ Ջանինայի հետ 2008-ից 2013 թվականներին: Այդ ամուսնությունից նրանք ունեն որդի՝ Բենհամինը: 

Նախորդ հոդվածը‘Կիրո Մանոյան. Ադրբեջանի դիրքորոշման պատճառով հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չկա’
Հաջորդ հոդվածը‘Կասպրշիկ. Գերիների հարցը չպետք է քաղաքականացվի’