‘
Երեկ Ազատության հրապարակից մեկնարկեց հայ եւ եզդի երիտասարդների մասնակցությամբ «Ո՛չ ցեղասպանություններին» անունը կրող ջահերով երթը, որը Մաշտոցի պողոտայով շարժվեց դեպի Ծիծեռնակաբերդ: Երթի մասնակիցները պարզել էին «Ոչ ցեղասպանություններին, 100 տարվա անտարբերության հետեւանքները», «Դադարեցրե՛ք ցեղասպանությունը» գրությամբ պաստառներ:
Սեպտեմբերի 11-ին լրանում է իսլամիստների կողմից եզդիների ցեղասպանության 40-րդ օրը, և երթը նպատակ ուներ դատապարտելու ցեղասպանական ցանկացած երևույթ:
‘