‘Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ավտոմեքենաներից մեկը կողաշրջվել է’

1499

Այսօր  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում բախվել են Երեւանի բնակիչներ, 24-ամյա Ալեքսանդր Միրզոյանի վարած ԲՄՎ մակնիշի 31 VM 333 համարանիշի եւ 27-ամյա Աշոտ Սիմոնյանի վարած Մերսեդես մակնիշի 30 VP 008 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես փոխանցում է Shamshyan.com-ը՝ վթարի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան: Մինչ ԱՊՊԱ-ի ժամանելը՝ Սեւանից դեպի Երեւան ընթանալիս Երեւանի բնակիչ, 37-ամյա Հակոբ Մովսիսյանը իր վարած «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի 24 OL 366 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Մերսեդեսին, այնուհետեւ դուրս եկել բաժանարար երթեւեկելի գոտի եւ կողաշրջվել: Վթարի հետեւանքով Ֆորդի վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն: 

Նախորդ հոդվածը‘«Ո՛չ ցեղասպանություններին» ջահերով երթը կայացավ’
Հաջորդ հոդվածը‘ՃՏՊ Աբովյանի կամրջի մոտակայքում. վարորդը հոսպիտալացվել է’