‘
Նոյեմբերի 16-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կմեկնարկի մինչև 23 տարեկան ձյուդոիստների Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը երիտասարդական այդ ստուգատեսում կներկայացնեն չորս մարզիկներ: Հայաստանից տատամի դուրս կգան երևանցի Գրիգոր Իվանյանը (60 կգ), վանաձորցիներ Գոռ Հարությունյանը, Տիգրան Վարոսյանը (երկուսն էլ` 66 կգ) և գյումրեցի Արտյոմ Բաղդասարյանը (81կգ), հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվական ծառայությունը:
Թիմը մեկնելուց առաջ 12–օրյա ուսումնամարզական հավաք անցկացրեց ՌԴ-ի Արմավիր քաղաքում:
Նշենք, նախորդ տարի համանուն մրցաշարում հայաստանցի Արտյոմ Բաղդասարյանը գրավել էր երկրորդ տեղը:
‘