‘
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Մյանմա կատարելիք այցին ընդառաջ՝ այդ երկրի կառավարությունը հայտարարել է զանգվածային համաներման մասին, որի շրջանակներում ազատ կարձակվեն ավելի քան 450 դատապարտյալներ, հայտնում է Associated Press-ը:
Համաներումը պետք է խորհրդանշի Մյանմայի նորակազմ կառավարության բարի կամքը և ժողովրդավարական բարեփոխումներ անցկացնելու պատրաստակամությունը:
Ըստ տեղական մամուլի՝ համաներումը կտարածվի նաև քաղաքական դրդապատճառներով ձերբակալված անձանց վրա: Իրավապաշտպան կազմակերպությունների հաղորդած տեղեկատության համաձայն՝ այսօր Մյանմայի բանտերում ավելի քան 300 քաղբանտարկյալ կա:
‘