‘
Մահացու Էբոլա վիրուսով վարակվածներից ոմանք սև շուկայում արյուն են գնում առողջացածներից՝ ենթադրելով, որ այդ արյան մեջ հակամարմիններ կլինեն, որոնք ընդունակ են հաղթահարելու հիվանդությունը, հաղորդել է CNN-ը՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչների հայտարարություններին:
Նման եզրակացության հիվանդները եկել են այն բանից հետո, երբ առողջացած հիվանդները փորձնական շիճուկներ են ստացել, որը դեռ բոլոր թեստերը չի անցել: Համենայն դեպս՝ ԱՀԿ-ն նախազգուշացնում է, որ նման եզրակացություն ը դեռևս ապացուցված չէ:
Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, GlaxoSmithKline դեղագործական ընկերությունը Էբոլայի դեմ շիճուկների փորձարկումն սկսել է սեպտեմբերի 2-ին: Դեղամիջոցը փորձարկվել է 10 առողջ կամավորների վրա: Ակնկալվում է, որ շիճուկի զանգվածային կիրառման հնարավորության մասին վերջնական եզրակացություններ կարվեն տարեվերջին: GlaxoSmithKline ընկերության դեղամիջոցի բաղադրության մեջ վիրուսը չկա, այլ կա ընդամենը նրա գեներից մեկը: Գիտնականների հիմնական խնդիրն է ոչ միայն պարզել, թե արդյո՞ք այդ դեղամիջոցը կարող է կողմնակի ազդեցություններ ունենալ, այլև՝ թե այն կարո՞ղ է օրգանիզմում հակամարմիններ արտադրել Էբոլայի դեմ: Փոխանցում է ria.ru-ն:
‘