‘Փորձագետը Վարդան Պետրոսյանի մեքենայի արագության թիվն «օդից է վերցրել». Փաստաբան’

1177

Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ողբերգական ավտովթարից հետո կատարված դատաավտոտեխնիկական փորձաքննությունը կատարվել է թերի, դերասանի վարած «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայի արագության թիվը փարձագետը «վերցրել է օդից»: News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

«Իմ ներքին համոզմամբ՝ դա թելադրանքի արդյունք է եղել, ուզում է հաստատել, որ ՀՀ-ում  միտումնավոր չեն փոխում փորձաքննություն կատարելու մեթոդաբանությունը: Ես ընդունում եմ, որ Վարդան Պետրոսյանի մեքենայի արագությունը եղել է 70 կմ ժամից ավելի, բայց ես կարող եմ ասել, որ փորձագետի կողմից արագությունը օդից վերցրած թիվ է: Դա արվում է մշտապես, երբ ինչ-որ մեկին ուզում են դատապարտել»,- ասաց փաստաբանը:

Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ դերասանին առաջադրված մեղադրական եզրակացության մեջ ներկայացվածը չի համապատասխանում իրականությանը. «Եթե մեկ տոկոս կասկած լինի, որ վթարը տեղի է ունեցել այնպես, ինչպես նկարագրված է մեղադրական եզրակցությունում, ես նույնպես կընդունեմ, որ Վարդան Պետրոսյանին դատապարտեն, բայց մեկ տոկոս կասկած չկա, որ նա դուրս է եկել կողնակ: Համոզված ենք, որ վթարը եղել է ճամփեզրին՝ փողոցի բանուկ մասում: Ինչպե՞ս կարելի է ցայտապաշտպանիչով որոշել վթարի վայրը»:

Նախորդ հոդվածը‘Չավի. «Մեսսիի տեղափոխությունը դավաճանություն կհամարվեր»’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Վարկեր, կամ ամենասովորական տգետ թալանչիներ’