‘
«Բարսելոնայի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը ոտքի վնասվածքի պատճառով չորս շաբաթ չի խաղա, հաղորդում է Football Espana-ն:
Սանչեսը վնասվածք է ստացել է Չիլի – Սերբիա ընկերական հանդիպման ժամանակ:
Դա նշանակում է, որ Սանչեսը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրում «Սպարտակի» հետ հանդիպումը, որը կայանալու է նոյեմբերի 20-ին՝ Մոսկվայում:
‘