‘
«Նաիրի» բժշկական կենտրոնում մահացել է Սերոբ Տեր–Պողոսյանը, ով հանրությանը հայտնի դարձավ մանկապղծության մեղադրանքով։ Ինչպես տեղեկացնում է Lorinews-ը, քաղցկեղով տառապող Սերոբ Տեր–Պողոսյանը Դատապարտյալների հիվանդանոցից էր տեղափոխվել «Նաիրի» բժշկական կենտրոն։
Հիշեցնենք, որ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» սեփականատեր, ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանին, Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2012թ նոյեմբերի 17-ին 15 տարվա ազատազրկման է դատապարտել մանկապղծության համար: «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» սեփականատերը մեղադրվում է մեկ տասնյակից ավելի անչափահասների բռնությամբ սեռական հարաբերություններին հարկադրելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել 139 հոդվածի 3-րդ մասով (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները):
‘