‘
Աշխատանքային այցով Հայաստանում է գտնվում Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջեւ առկա համագործակցության մակարդակը ընդլայնելու հնարավորություններն ու բազմակողմ շրջանակներում փոխգործակցության հեռանկարները, հաղորդում են պաշտպանության նախարարությունից:
‘