‘
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նշել է, որ հանրահայտ լինելը միշտ չէ, որ հաճելի է:
«Երբեմն երազում եմ, որ մի անգամ կարթնանամ եւ ոչ ոք ինձ չի ճանաչի: Ես դրա համար նույնիսկ կվճարեի, եթե դա հնարավոր լիներ:
Աշխարհում ամենալավ բանը երեխա ունենալն է: Դա հրաշալի է. տեսնել քո երեխային, որն ասում է. «Հայրիկ, հայրիկ»,- ասել է Ռոնալդուն CNN-ին տված հարցազրույցում:
‘