‘
Անգլիայի պրեմիեր լիգայի այսоրվա հանդիպումներին ևս ֆուտոլասերները սպասում են անհամբերությամբ: Եվ այսպես, այս խաղափուլի շրջանակներում «Մանչեսթր Սիթին» կընդունի «Տոտենհեմին», ՔՊՌ-ն՝ «Լիվերպուլին»: Այս հանդիպումները կցուցադրվեն Հ2-ի ուղիղ եթերում:
«Մանչեսթր Սիթի»-«Տոտենհեմ»
Հոկտեմբերի 18, շաբաթ, ժամը՝ 15:45,
Մրցավար՝ Ջոնաթան Մոս
Կարելի է միայն ենթադրել սրտի ինչպիսի թրթիռով ու անհանգստությամբ են «Տոտենհեմի» երկրպագուները սպասում «Մանչեսթր Սիթիի» հետ հանդիպմանը: Անցած մրցաշրջանի ընթացքում այս թիմի հետ հանդիպումներում գրանցած ցավալի արդյունքները, հավանաբար, իրենց ազդեցություն են թողել նաև ֆուտբոլիստների հոգեբանության վրա, որոնք պարբերաբար զիջել են մրցակցին գրեթե առանց պայքարի: Այդ մասին «Ստամֆորդ Բրիջում» մարտ ամսին կրած պարտությունից հետո ասել է նաև Թիմ Շերվուդը: Հիմա այս ծանր իրադրությունը և պարտությունների թողած տխուր հետևանքները փորձում է փոխել «խթանիչների» նոր մարզիչը՝ Մոուրիսիո Պաչետինոն: «Տոտենհեմի» ցուցադրած ֆուտբոլը դեռևս հեռու է գեղեցիկ լինելուց,սակայն մի բանի նրանք արդեն հասել են. կարողանում են հակառակորդին պրեսինգի ենթարկել առանց գնդակի: Հենց սա էլ երեք շաբաթ առաջ оգնեց «Արսենալի» հետ խաղում: Այս խաղում ևս պետք է, որ оգնի: Ամեն դեպքում, թիմը կխուսափի խոշոր հաշվով պարտությունից:
ՔՊՌ-«Լիվերպուլ»
Հոկտեմբերի 19, կիրակի, ժամը՝ 16:30,
Մրցավար՝ Ֆիլ Դաուդ
Թվում է՝ Հարի Ռեդնապը այնքան էլ հետաքրքրված չէ ՔՊՌ-ում իր ներկայիս աշխատանքով. թիմը գտնվում է մրցաշարային աղյուսակի վերջին տեղում և ունի գնդակների վատագույն հարաբերակցությունը:Միևնույն ժամանակ, մարզիչն անտարբերությամբ է վերաբերում իր՝ հնարավոր հեռացման և փոխարենը Թիմ Շերվուդին հրավիրելու շշուկներին: Հարին վստահ է, որ իր տեղը պաշտպանված է և ինքը կարող է փրկել ռենջերներին առաջնությունից դուրս մնալուց: «Լիվերպուլի» հետ հանդիպումը ՔՊՌ-ի համար բացում է ոչ այնքան հասարակ հանդիպումների այն շարքը, որտեղ թիմը կարող է իր բնավորությունը ցույց տալ և արմատապես փոխել մրցաշրջանի ընթացքը: Բրենդան Ռոջերսի համար այս հանդիպմումը ևս շատ կարևոր շարժառիթ ունի. առաջին անգամ այս մրցաշրջանում «կարմիրները» կարող են իրար հետևից երկու հաղթանակ տոնել: Մի հանգամանք, որը շատ կոգեշնչի «Ռեալի» հետ հանդիպումից առաջ:
‘