‘
Նախնական տվյալներով 12 մարդ զոհվել, երեքը վնասվածքներ են ստացել Կահիրեից ոչ հեռու տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով: ԻՆչպես հայտնում է BBC-ն, բեռնատար ավտոմեքենան բախվել է միկրոավտոբուսի հետ, որում 15 մարդ էր գտնվում:
Ավելի վաղ շաբաթ օրը Եգիպտոսում ավտոբուսի եւ գնացքի բախման հետեւանքով 50 մարդ է զոհվել, որոնցից 47-ը երեխաներ էին:
‘