‘
Թել-Ավիվը վերջնագիր է ներկայացրել ՀԱՄԱՍ-ին՝ պահանջելով առաջիկա 36 ժամում դադարեցնել Գազայի զինամթերքի մատակարարումը և Իսրայելի տարածքի ռմբակոծությունները՝ հակառակ դեպքում սպառնալով ուժեղացնել իր գրոհը, հայտնում է Arutz Sheva գործակալությունը:
Վերջնագրի մասին հայտարարությունն ընթերցել է Իսրայելի ֆինանսների նախարար Յուվալ Սթեյնիցը, որի խոսքերով՝ ներկայումս հրեական պետությունը ճամփաբազանի առջև է կանգնած. կամ կրքերը կհանդարտվեն, կամ ռազմական գործողությունները կտարածվեն և կշարունակվեն նոր թափով, ինչն ամենայն հավանականությամբ կբերի Գազայի շուրջ խնդրի վերջնական լուծմանը ռազմական ճանապարհով:
‘