‘Խենթեր, որոնք աշխարհին խոշոր գաղափարներ են պարգևել’

2065

Օժտված գրողի կյանքը մեծ ռիսկեր է պարունակում մարդու ամենախոցելի տեղի՝ նրա գիտակցության համար: Իսկ դեպի փառք տանող ճանապարհը, որքան էլ հարթ թվա, գրեթե միշտ սահմանակցում  է անհայտի, արգելվածի կամ խենթության հետ վտանգավոր խաղին:

AdMe.ru-ն  ներկայացրելէ հոգեպես ոչ լիարժեք առողջ հեղինակների մի ցուցակ, ովքեր աշխարհին պարգևել են ոչ միայն գրական ստեղծագործություններ, այլև ստեղծագործական հանճարեղ ոգի: Ներկայացնենք դրանցից մի քանիսին:

Էդգար Ալան Պո (ամերիկացի գրող, բանաստեղծ, 1809-1849)

Ախտորոշումը՝ հոգեկան խանգարում, ստույգ ախտորոշում տրված չէ:

Ախտանիշներ՝ վախ մթությունից, հիշողության կորուստ, հետապնդման մոլագարություն, որ ադեկվատ վարք, հալյուցինացիաներ:

1830-ական թթ. վերջից արդեն Էդգար Ալան Պոն տառապում էր հաճախակի ընկճախտերից: Բացի այդ՝ նա ալկոհոլ էր օգտագործում, ինչը նրա հոգեկան աշխարհի վրա այնքան էլ լավ չէր անդրադառնում. խմածի ազդեցության տակ գրողը բուռն խելագարության էր հասնում: Խմիչքին շուտով լրացնելու է գալիս ափիոնը:

Դժբախտ ամուսնությունից և կրկին ամուսնանալու երկու անհաջող փորձերից հետո Պոյին  անմեղսունակ վիճակում գտնում են բալթիմորյան էժանագին մի տրակտիրում, որտեղ նա հինգ օր անընդմեջ խմել էր, ու տեղափոխում են հիվանդանոց, որտեղ էլ նա օրեր անց մահանում է:

Պոյի գլխավոր մղձավանջներից մեկը միայնության մեջ մեռնելն էր, և դա կատարվեց.  մահվան պահին՝ 1849 թ. հոկտեմբերի 7-ին, գիշերվա ժամը երեքին, մերձավորներից ոչ մեկը նրա կողքին չէր:

Պոն աշխարհին նվիրել է ժամանակակից գրականության երկու ժանր: Առաջինը՝ սարսափների վեպ (կամ պատմվածք), և երկրորդը՝ դետեկտիվ: Հենց պարոն Օգյուստ Դյուպենը՝ Պոյի գրական հերոսն է դարձել («Սպանություն Մորգ փողոցում», «Մարի Ռոժեի գաղտնիքը»)  դետեկտիվ մեթոդի և նրա գագաթնակետ միստր Շերլոք Հոլմսի նախահայրը:

 Ֆրիդրիխ Նիցշե (գերմանացի փիլիսոփա, 1844-1900)

Ախտորոշումը՝ միջուկային խայտաբղետ շիզոֆրենիա կամ ցավագարություն:

Ախտանիշներ՝ Մեծամոլություն (երկտողեր էր ուղարկում՝ «Երկու ամսից ես կդառնամ աշխարհում առաջին մարդը», պահանջում էր պատերից հանել կտավները, քանի որ իր տունը տաճար է), գիտակցության մթագնում, ուժեղ գլխացավեր, ոչ ադեկվատ վարք: Նիցշեն իր կյանքի վերջին քսան տարին (երբ հայտնվել են նրա ամենանշանակալի ստեղծագործությունները, օրինակ՝ «Այդպես խոսեց Զրադաշտը») տառապել է հոգեկան խանգարումով և դրանցից 11-ը անցկացրել է հոգեբուժարանում: Նիցշեն մարդկությանն է նվիրել գերմարդու գաղափարը, նոր բարոյականության գաղափարը (տիրոջ բարոյականությունը՝ ստրուկների բարոյականության փոխարեն): Առողջ բարոյախոսությունը պետք է ամրացնի և փառավորի իշխանության հասնելու՝ մարդու բնական ձգտումը: Մյուս բոլոր բարոյախոսությունները հիվանդագին են ու անկումային: Ֆաշիզմի գաղափարախոսությունը՝ հիվանդներն ու թույլերը պետք է մեռնեն, ուժեղները՝ հաղթեն («Հարվածի՛ր ընկածին»): Նիցշեի կարծիքով՝ «Աստված մեռած է» միտքը հավանական է:

Էռնեստ Հեմինգուեյ (ամերիկացի գրող, 1899-1961)

Ախտորոշումը՝ սուր ընկճախտ, մտավոր խանգարում:

Ախտանիշներ՝ ինքնասպանության հակում, հետապնդման մոլագարություն, նյարդային խանգարումներ:

1960 թ. Հեմինգուեյը Կուբայից վերադառնում է ԱՄՆ: Նրան տանջում էին հաճախակի ընկճախտը, վախի զգացումն ու անվստահությունը, նա, փաստորեն, չէր կարողանում աշխատել ու հենց դրա համար էլ համաձայնում է բուժվել հոգեբուժարանում:

Հեմինգուեյն աշխարհին նվիրել է «կորսված սերնդի» գաղափարը, ընդ որում՝ ինչպես և նրա ժամանակակից Ռեմարկը, նա նկատի ուներ կոնկրետ պատերազմի մսաղացով անցած կոնկրետ սերնդի, սակայն պարզվեց՝  այդ տերմինը շատ ավելի գայթակղիչ ու հարմար է, և դրանից հետո ցանկացած սերունդ իրեն կորսված համարելու պատճառներ է գտնում: Հեմինգուեյը նաև գրական նոր հնարքի՝ «այսբերգի մեթոդի» հեղինակն է, երբ ժլատ, սեղմ տեքստը ենթադրում է շռայլ, հոգեպարար ենթատեքստ, ինչպես նաև՝ նոր տիպի «մաչո»-ի: «Տղամարդն իրավունք չունի մեռնելու անկողնում. կա՛մ կռվի մեջ, կա՛մ ճակատին կրակոցով»,- ասում էր գրողը:

 Ֆրանց Կաֆկա (չեխ գրող, 1883-1924)

Ախտորոշումը՝ ցայտուն նևրոզ, ոչ պարբերական ընկճախտ:

Ախտանիշներ՝ ապատիայով ընդհատվող գրգռվածություն, քնի խանգարում, չափազանցված վախեր, ինտիմ կյանքում հոգեֆիզիկական դժվարություններ:

Կաֆկայի հոգեկան խնդիրներն սկսվել են հոր հետ հակասություններից, ընտանիքում բարդ հարաբերություններից և սիրային բարդ ու խճճված պատմություններից, ինչի պատճառով նա նույնիսկ ինքնասպանության փորձ է արել:

Կենդանության օրոք Կաֆկան հայտնի չէր, նա քիչ էր տպագրվում, բայց գրողի մահից հետո նրա ստեղծագորությունները գերեցին ընթերցողներին գրական նոր ուղղությամբ՝ «գրականություն՝ ախտորոշումով»:

Նախորդ հոդվածը‘ Պորտուգալիայի հավաքականը պատրաստվում է Հայաստանի դեմ խաղին (ֆոտոշարք, տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի հերթական նահանջն ու ինտրիգը’