‘
Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում «Յուվենտուսին» 0:3 հաշվով պարտվելուց հետո «Չելսիի» դարպասապահ Պետեր Չեխը ընդունել է, որ հաշիվը համապատասխանում է խաղին:
«Առաջին խաղակեսում «Չելսին» հաջող էր գործում եւ մի քանի պահ ունեցավ, որոնք չկարողացավ իրացնել: Հենց սա էր թիմերի միջեւ տարբերությունը: Մրցավեճից առաջ նշում էինք, որ մեր ճակատագիրը միայն մեզանից է կախված: Այժմ մենք պետք է հաղթենք տանը եւ հուսանք, որ Դոնեցկում «Յուվենտուսը» կպարտվի: Սակայն պետք է իրատես լինել. «Յուվենտուսը» հիանալի խաղ ցուցադրեց: Տուրինցիներին ոչ-ոքին բավարար է «Շախտյորի» հետ խաղում, որն արդեն փլեյ-օֆ է դուրս եկել: Դա ցավալի պահ է: Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշրջանը մեր համար երազ էր, իսկ այս մեկը պարզապես մղձավանջ է»,- Չեխի խոսքն է մեջբերում Football Italia-ն:
‘