‘
Երևանի գյուղատնտեսական տոնավաճառներն ամանորի նախաշեմին` դեկտեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 28-ը, կգործեն ամենօրյա ռեժիմով:
Գյուղնախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տոնավաճառները կազմակերպվում են Կասյան փողոցի վերին հատվածում և Մաշտոցի պուրակին հարող տարածքում (Մալիբու սրճարանի հարևանությամբ): Տոնավաճառներին մասնակցում են հանրապետության տարբեր մարզերի գյուղացիական տնտեսություններ, որոնք սպառողներին ներկայացնում են բացառապես սեփական արտադրանքը:
Տոնավաճառի մասնակիցներին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն անվճար հիմունքներով տրամադրում է վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ ու սայլակներ:
‘