‘
Երեւանի հյուրանոցներից մեկից բերման են ենթարկել մի խումբ չինուհիների: Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունում, բերման ենթարկված աղջիկները հյուրանոցում աշխատել են որպես մերսողներ: Սակայն ավելի վաղ նրանց Հայաստան բերած անձի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել թրաֆիքինգ կազմակերպելու կասկածանքով: Այսպիսով, Ոստիկանությունում կասկածում են, որ չինուհիներն զբաղվել են ոչ միայն մերսմամբ:
‘