‘
Յուրաքանչյուրս ունենք մի անհասցե ու անտես մոլորակ: Չգիտենք՝ ինչպես ենք հասնում այնտեղ: Ավելի ստույգ՝ երբ չիմանալով կարիքը զգում ենք, մոլորակն է հասնում մեզ: Հայտնվում է անսպասելի: Երբեմն վանում ենք նրան. իբր զբաղված ենք, կամ մեր ժամանակը թույլ չի տալիս հնաոճ ինքնաթիռով անապատի վրայով թռչել: Երբեմն մոլորակը նեղանում է, երկար, շատ երկար ժամանակ չի հայտնվում: Մեր ոչ մի նամակը, հեռագիրը, կոչն ու ուղերձը նրան չեն հասնում: Ու հայտնվում ենք անապատում, սպասելով ինքնաթիռի, որը կարող է մեզ Ա կետից Բ կետը տանել: Վայէջքի տեղ էլ չկա: Ու երբ հուսահատ սկսում ենք ավազների մեջ թաղվել, նա կրկին հայտնվում է ու ասում.
«-Խնդրում եմ… գառնուկ նկարիր ինձ համար:
-Ի՞նչ…
-Գառնուկ նկարիր ինձ համար…»
«Անտարես» հրատարակչության լույս ընծայած Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը», Նվարդ Վարդանյանի թարգմանությամբ, հարցրեք գրախանութներում:
‘