‘
Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռան՝ Հասան Ջեմալի հեղինակած «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքի Երեւանյան շնորհանդեսին այսօր`դեկտեմբերի 11-ին, «Մոսկվա» կինոթատրոնում սկանդալ տեղի ունեցավ:
NEWS.am-ի փոխանցմամբ, գրքի թարգմանիչ Ռուբեն Մելքոնյանը հայտարարեց, որ «Հրանտ Դինք» հիմնադրամը խեղաթյուրել է իր թարգմանության տեքստը, այն դարձրել «թուրքամետ»:
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, գրքի թարգմանիչ Ռուբեն Մելքոնյանը աղմուկ բարձրացրեց, երբ հանդիպման ավարտին կազմակերպիչները հնարավորություն չտվեցին հեղինակին հարցեր ուղղել:
«Հազիվ էլ սենց հիմարություն «Հրանտ Դինք» հիմնադրամը աներ, հիմնադրամը իբր հայկական է, իրականում թուրքական է»,- դահլիճից դուրս գալով արձագանքեց Ռ.Մելքոնյանը, ում կարծիքով, կարեւորագույն հարցերը հանդիպմանը չտրվեցին:
Շարունակությունը` այստեղ:
‘