‘Նոյեմբեր ամսվա ընթացքում ջիհադականների կողմից սպանված մարդկանց թիվն անցնում է 5 հազարից’

911

Ջիհադականները 2014 թ. նոյեմբեր ամսվա ընթացքում ամբողջ աշխարհում սպանել են 5042 մարդու, հաղորդել է The Guardian-ը՝ հղում անելով BBC World Service-ի և Լոնդոնի Արքայական քոլեջի համատեղ հետազոտությանը:

Ըստ զեկույցի՝ ամենամեծ թվով մարդիկ սպանվել են «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների կողմից. նրանց գրոհների արդյունքում զոհվել է 2206 մարդ: ԻՊ-ին հաջորդում են «Բոկո Հարամ» և «Թալիբան» շարժումները՝ համապատասխանաբար 801 և 720 զոհերով:

Նշվում է, որ ամենաշատ թվով մարդիկ զոհվել են Իրաքում (1770), ապա՝ Նիգերիայում (786), Աֆղանստանում (782) և Սիրիայում (693): Ջիհադականների հարձակումների թիրախ են դարձել, առաջին հերթին՝ խաղաղ բնակիչները (2079), ապա զինվորականները, ոստիկանները և պաշտոնյաները (1952):  Փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Սկանդալ Ջեմալ Փաշայի թոռան Ցեղասպանության մասին գրքի երեւանյան շնորհանդեսին. Ֆոտոշարք’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան. Ռեժիմը դիմում է բացահայտ ահաբեկչական գործողությունների’