‘ԱՄՆ ԱՆ-ն դադարեցրել է տեղեկատվության աղբյուրի բացահայտման գործի քննությունը’

946

ԱՄՆ արդարադատության նախարարությունը որոշում է կայացրել դադարեցնել վեց տարի շարունակվող գործի քննությունը, որով The New York Times  թերթի լրագրող Ջեյմս Ռայզենին փորձում էին ստիպել բացահայտել իր տեղեկատվության աղբյուրը:

Ռայզենից պահանջվում էր անվանել այն մարդկանց անունները, ովքեր նրան օգնել են տեղեկություններ հավաքել 2006 թ. հրապարակված «Պատերազմական դրություն» գրքի համար, որում, մասնավորապես, նկարագրվում է Իրանի միջուկային ծրագիրը խափանելուն ուղղված՝ ԿՀՎ-ի տապալված  գործողությունը: Այդ տեղեկությունների արտահոսքի համար իշխանությունները կասկածում են ԿՀՎ նախկին աշխատակից Ջեֆրի Սթեռլինգին, բայց Ռայզենից այդպես էլ չեն կարողացել ցուցմունք կորզել նրա դեմ:

ԱՄՆ լրագրողական հանրությունը Ռայզենին մրցանակ է շնորհել մամուլի ազատությունը պաշտպանելու համար: Իսկ ԱՄՆ լրագրողական և իրավապաշտպանական կազմակերպությունները օգոստոսին հանրագիր էին ներկայացրել արդարադատության նախարարություն՝ պահանջելով դադարեցնել լրագրողի հետապնդումը և պաշտպանել աղբյուրների գաղտնիությունը պահպանելու՝ ԶԼՄ-ների իրավունքը: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Անգլիայի պրեմիեր լիգա. Բաց մի թողեք այս հանդիպումները’
Հաջորդ հոդվածը‘«Հերթա»-«Բորուսիա». խաղից առաջ ‘