‘Պեպեի յուրօրինակ ցուցանիշը’

785

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Պեպեն Իսպանիայի ընթացիկ առաջնությունում մեկնարկային կազմում հանդես դեռևս եկող միակ կենտրոնական պաշտպանն է, ով չի ստացել դեղին քարտ: Այս մասին տեղեկացնում է իսպանական Marca-ն:

31-ամյա պորտուգալացին, ով անցյալում ձեռք է բերել կոպիտ ֆուտբոլիստի համբավ, ընթացիկ առաջնությունում մասնակցել է 12 խաղի, կանոնները խախտել է ընդամենը 5 անգամ: Համեմատության համար նշենք, որ կենտրոնում Պեպեի թիմակից Սերխիո Ռամոսը հասցրել է 25 անգամ խախտել կանոնները մրցակիցների նկատմամբ և ստանալ 5 դեղին քարտ:

Հավելենք, որ Իսպանիայի նախորդ առաջնությունում Պեպեն մասնակցել է 30 խաղի, որոնցում ստացել է 9 դեղին քարտ:

Նախորդ հոդվածը‘Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Կապանում ‘
Հաջորդ հոդվածը‘Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ մերկասառույց է և մառախուղ’