‘Ըստ Էլմար Մամեդյարովի՝ Սարսանգի ջրամբարը վեր է ածվել հումանիտար, էկոլոգիական և տեխնածին աղետի աղբյուրի’

1894

Սարսանգի ջրամբարը վեր է ածվել հումանիտար, էկոլոգիական և տեխնածին աղետի աղբյուրի: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, այդ մասին հայտարարել է արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակչությանը «ջրից կանխամտածված զրկելու» վերաբերյալ ԵԽԽՎ զեկուցող Միլիսա Մարկովիչի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին` Մամեդյարովը հայտարարել է, որ ամենամեծ խնդիրը Հայաստանի կողմից «ադրբեջանական տարածքների օկուպացումն է»: Նա նշել է, թե հակամարտության խաղաղ կարգավորման համար, առաջին հերթին, այդ տարածքները պետք է վերադարձվեն: Մարկովիչն իր հերթին հայտարարել է, որ իր զեկույցի հիմնական նպատակը կլինեն Սարսանգի ջրամբարն ու Թարթառ գետը, ինչպես նաև դրանց առնչվող խնդիրները:

Թարտառ գետի վրա գտնվող Սարսանգի ջրամբարն ամենախոշորն է Լեռնային Ղարաբաղում: Այն կառուցվել է 1976 թվականին Մարտակերտի շրջանում: Ջրամբարի լրիվ ծավալը կազմում է 560 մլն խմ, օգտակար ծավալը` 500 մլն խմ, իսկ մեռած ծավալը` 60 մլն խմ: Ջրամբարի նորմալ կուտակման մակարդակը 726 մ է, առավելագույն ծավալը կազմում է  728,5 մ, մեռած ծավալի մակարդակը` 662 մ, նորմալ կուտակման ժամանակ ջրամբարի երկարությունը` 11,75 կմ, լայնությունը` 1,75 կմ, խորությունը` 103 մ: Նորմալ մակարդակում հայելու մակերեսը 1346 հա է, մեռած ծավալի մակարդակում` 270 հա: Ափի շրջագծի երկարությունը կազմում է 50, 25 կմ: Պատվարի բարձրությունը հանում է 125 մ, երկարությունը` 555,1 մ, լայնությունը`  10,2 մ:

Մինչև ԼՂՀ անկախությունը Սարսանգի ջրամբարը ոռոգման ջրով ապահովում էր  մինչև 100 հա հողամասեր Ադրբեջանի 6 շրջաններում (Տերտեր, Բարդա, Աղդամ, Գյորանբոյ, Եվլախ և Աղջաբադ): ԼՂՀ անկախությունից հետո ջրաբմարն օգտագործելու հնարավորությունից զրկվելու արդյունքում գյուղատնետսական բույսերի ոռոգման բացակայությունը մեծ վնաս է հասցրել Ադրբեջանին:

Նախորդ հոդվածը‘Ինչու՞ է ՀՀ կառավարությունը պարտավոր մարել «Նաիրիտ»-ի աշխատակիցների աշխատավարձերը’
Հաջորդ հոդվածը‘Եռյակը դռնփակ հանդիպում է անցկացնում’