‘
Գերմանիայի առաջնության 16-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն և մրցաշարային աղյուսակի առաջատար «Բավարիան» հյուրընկալել էր «Ֆրայբուրգին»: «Ալյանց Արենա» մարզադաշտում կայացած խաղում դաշտի տերերը 2:0 հաշվով հաղթանակ տոնեցին. խաղի հաշիվը 41-րդ րոպեին բացեց Արյեն Ռոբենը, իսկ 48-րդ րոպեին Թոմաս Մյուլլերը ձևակերպեց վերջնական հաշիվը:
Այս հաղթանակից հետո Խոսեպ Գվարդիոլայի թիմը, որը դեռևս նախորդ տուրում ապահովել էր աշնանային չեմպիոնությունը, ունի 42 միավոր, իսկ «Ֆրայբուրգը» մնաց 14 միավորով` 15-րդ հորիզոնականում:
ԲԱՎԱՐԻԱ – ՖՐԱՅԲՈՒՐԳ |
2-0 (1-0) |
|
1-0՝ Արյեն Ռոբեն 41՛, 2-0՝ Թոմաս Մյուլեր 48՛ |
ԲԱՎԱՐԻԱ. 1.Մանուել Նոյեր, 4.Դանթե, 5.Մեհդի Բենատիա (17.Ջերոմ Բոատենգ, 39), 13.Ռաֆինյա, 18.Խուան Բեռնատ, 3.Չաբի Ալոնսո (11.Ջերդան Շակիրի, 60), 7.Ֆրանկ Ռիբերի, 19.Մարիո Գյոտցե, 9.Ռոբերտ Լեվանդովսկի (31.Բաստյան Շվայնշտայգեր, 46), 10.Արյեն Ռոբեն, 25.Թոմաս Մյուլեր |
ՖՐԱՅԲՈՒՐԳ. 1.Ռոման Բյուրկի, 2.Պավել Կրմաշ (5.Քրիտոֆեր Ժյուլեն, 72), 3.Torrejon, 20.Մարկ-Օլիվեր Կեմպֆ, 22.Սաշա Ռիտեր, 25.Օլիվեր Զորգ (24.Մենսուր Մույջա, 46), 30.Կրիստիան Գյունտեր, 23.Յուլիան Շուստեր, 27.Նիկոլաս Հոֆլեր, 36.Ֆելիքս Կլաուս (37.Սեբաստիան Կերկ, 51), 14.Ադմիր Մեհմեդի |
Զգուշացում՝ Մեհդի Բենատիա 12՛ (Բ), Յուլիան Շուստեր 43՛ (Ֆ) |
81 |
ԳՆԴԱԿԻ % |
19 |
30 (13) |
ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) |
2 (0) |
5 |
ՏՈՒԳԱՆՔ |
3 |
9 |
ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ |
1 |
2 |
ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ |
1 |
Այս խաղին զուգահեռ ընթանում էր ևս 3 հանդիպում: Դրանցում գրանցվել են հետևյալ արդյունքները`
«Հանովեր»-«Աուգսբուրգ»` 2:0
Գոլերը. Սանե՝ 20, Խոսելու՝ 55:
«Համբուրգ»-«Շտուտգարտ»` 0:1
Գոլը. Քլյայն 42:
Հեռացում. Նիդերմայեր՝ 53:
‘