‘
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 –րդ եզրափակիչ փուլում «Բարսելոնան» 8։1 գերխոշոր հաշվով հաղթեց «Ուեսկային»։ Առաջին խաղը, որ կայացել էր այս՝ Սեգունդա Բ-ում ելույթ ունեցող ակումբի հարկի տակ, ավարտվել էր «Բարսելոնայի» հաղթանակով՝ 4։0 հաշվով։
Այս խաղի «Բարսելոնայի» հիմանական կազմից մասնակցեցին Պեդրոն, Անդրես Ինյեստան, Խավյեր Մասկերանոն և Մարկ Բարտրան։ Առաջին անգամ «Բարսելոնայի» կազմում պաշտոնական հանդիպման մասնակցեց երրորդ դարպասապահ Ժորդի Մասիպը։
Բարսելոնա» — «Ուեսկա»՝ 8։1 (առաջին հանդիպումը՝ 4։0)
Գոլերը՝ Պեդրո 20, 26, 43, Սերխի Ռոբերտո 29, Ինյեստա 39, Ադրիանո 68, Ադամա Տրաորե 78, Սանդրո Ռամիրես 83 – Մորենո 86
Ավելացնենք, որ 1/8 եզրափակիչ փուլում «Բարսելոնան» մրցելու է «Վալյադոլիդ» — «Էլչե» դիմակայության հաղթողի հետ։
‘