‘
«Արսենալի» խաղացողները այցելել են հիվանդանոց և նվերներ բաժանել հիվանդ երեխաներին: Կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ—Չեմբեռլենը այդ հուզիչ օրվանից ստացած իր տպավորություններն է պատմել է իր ինստագրամում: Ֆուտբլիստը ասել է, որ շատ տպավորիչ ու հուզումնառատ օր էր, սակայն, հիվանդ երեխաներից մեկը հիասթափված էր:
«Հաճելի էր տեսնել երեխաներին թագավորական հիվանդանոցում և շնորհավորել նրանց Սուրբ Ծնունդը: Լավագույն պահը օրվա այն էր, երբ մենք անակնկալ մատուցեցինք մի երեխայի, իսկ նա բարեսիրտ դեմքով ասաց.
«Ես նույնիսկ չեմ հետևում «Արսենալին»: Մենք չէի՞նք կարող որևէ խաղացողի ստանալ «Լիվերպուլից»»:
‘