‘
Հարավային Կորեայի իշխանությունները հայտարարել են, որ մտադիր են մի շարք նախապատրաստություններ իրականացնել երկրի ԱԷԿ-ում՝ հնարավոր կիբեռգրոհներից այն պաշտպանելու նպատակով:
Ավելի վաղ անհայտ ցանցահենները հրապարակել են ԱԷԿ-ց ստացված մի շարք փաստաթղթեր և հայտարարել, թե կշարունակեն հարձակումները, եթե էլեկտրակայանները չփակվեն:
Այնուամենայնիվ, հարավկերոական իշխանությունները հայտարարել են, թե ԱԷԿ-ի պաշտպանական համակարգը կոտրել չի հաջողվի:
2013 թ. մի շարք կիբեռգրոհներից հետո, որոնցում Սեուլը մեղադրում էր ԿԺԴՀ-ին, ԱԷԿ-ում սահմանափակվել էր ինտերնետի հասանելիությունը՝ հակերների մուտքը ներքին ցանցեր թույլ չտալու համար: Փոխանցում է BBC-ն:
‘