‘ԿԲ կողմից առաջարկված 2 մլն դոլարից գնել են միայն 1 մլն դոլարը’

1044

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում Կենտրոնական բանկի կողմից առաջարկված 2 մլն դոլարից մասնակիցները գնել են միայն 1 մլն դոլարը: Ըստ ԿԲ-ի, միջին կշռված (ինդիկատիվ) փոխարժեքը կազմել է 451.89 / դոլար, իսկ նվազագույն սահմանային փոխարժեքը կազմել է 449.79 դրամ/դոլար: Հատկանշական է, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում այսօր առաջարկը կազմել է 458,89 դրամ / դոլար, սկ պահանջարկի փոխարժեքը` 449.90/դոլար, բայց գործարքները տեղի չեն ունեցել:

Ընդհանուր առմամբ, դեկտեմբերի 8-22-ը ներառյալ, արտարժույթի միջբանկային շուկայում Կենտրոնական բանկը մասնակից-բանկերին վաճառել է ընդամենը 44.7 մլն դոլար դեկտեմբերի 8-12-ը` օրական 6 մլն դոլար, իսկ դեկտեմբերի 15-17-ը` օրական 4 մլն դոլար, դեկտմբերի 20-ին վաճառել է 1.7 մլն դոլար, իսկ 22-ին` 1 մլն դոլար: Այս ընթացքում ինդիկատիվ փոխարժեքը 456,63 դրամից փոփոխվել է մինչև 570,58 դրամ /դոլար, այնուհետև իջել է մինչև 446.76 /դոլար, բայց այսօր բարձրացել է մինչև 451,89 դրամ /դոլար, իսկ նվազագույն սահմանային փոխարժեքը` 455 դոլարից մինչև 567,65 դրամ /դոլար, հետո իջել է մինչև 445 դրամ / դոլար, բաց այսօր բարձրացել է մինչև 449,79 դրամ /դոլար:

Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում դրամ դոլարի նկատմամբ հոկտեմբերի 17-ից մինչև դեկտեմբերի 17-ը ներառյալ արժեզրկվել է 45%, այնուհետև, դեկտեմբերի 18-20-ին արժեվորվել 25%, իսկ դեկտեմբերի 22-ին կրկին սկսել է աճել: Մասնավորապես, դեկտեմբերի 22-ին, ժամը 16.30-ին դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 460 դրամ/դոլար, եվրոն` 560 դրամ / եվրո, ռուսական ռուբլին` 8.25 դրամ /ռուբլի: Համեմատության համար նշենք, որ դեկտեմբերի 20-ին մանրածախ շուկայում այդ փոխարժեքները համապատասխանաբար կազմել են` 455 դրամ / դոլար, 555 դրամ /եվրո և  7.8 դրամ / ռուբլի, դեկտեմբերի 17-ի` 570 /դոլար, 712 դրամ /եվրո և 8,6 մլրդ դրամ / ռուբլու համեմատ: Բանկերի օպտիմալ փոխարժեքը դեկտեմբերի 22-ին կազմել է` դոլարի համար – առավելագույն առքը — 455 դրամ / դոլար, նվազագույն վաճառքը — 460 դրամ / դոլար, եվրոյի համար` առավելագույն առքը — 555 դրամ / եվրո, նվազագույն վաճառքը — 567 դրամ /եվրո և ռուբլու համար` առավելագույն առքը — 7,8 դրամ / ռուբլի և նվազագույն վաճառքը — 8.2 դրամ / ռուբլի:

Նշենք, որ մանրածախ արտարժույթի շուկայում դեկտեմբերի 22-ին ժամը 16:30-ին փոխանակման կետերում դոլարի առք/վաճառքի փոխարժեքը կազմել է 456/463 դրամ / դոլար, եվրոն` 545/575 դրամ / եվրո, իսկ ռուսական ռուբլին` 7.85 / 8.65 անալ / 1 ռուբլի: ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում հունիսից մինչև դեկտեմբերի 20-ը ներառյալ կատարված արտարժութային գործարքների ծավալը կազմել է 397.4 մլն դոլար, իսկ փոխարժեքը 407.14 դրամ/դոլարից բարձրացել է մինչև 560 դրամ / դոլար, որից հետո իջել մինչև 442.44 դրամ /դոլար, իսկ դեկտեմբերի 20-ին աճել է մինչև 449.9 դրամ, /դոլար: Այդ ծավալներից, ի դեպ, 117 մլն դոլարի գործարքները տեղի են ունեցել միայն նոյեմբերին: Արտարժույթի միջբանկային շուկան դեկտեմբերի 1-5-ը ցուցադրեց աննախադեպ բարձր ցուցանիշ` 59.3 մլն դոլար, որից հետո, սկսած դեկտեմբերի 8-ից, սկսվել են Կենտրոնական բանկի ամենօրյա միջամտությունները:

Նախորդ հոդվածը‘Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է ԱԱԾ ղեկավարի հայտարարությունը’
Հաջորդ հոդվածը‘Հարավային Կորեան փորձում է ԱԷԿ-ը պաշտպանել կիբեռգրոհներից’