‘
ՀԱՊԿ առաջին հումանիտար կենտրոնը կբացվի հաջորդ տարի Հայաստանում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:
«Ռուսաստանի ակտիվ աջակցությամբ ստեղծվում է ՀԱՊԿ հումանիտար կենտրոնների ցանց։ Դրանցից առաջինը կբացվի հաջորդ տարի Հայաստանում։ Ավելի ուշ նմանատիպ կենտրոն կսկսի աշխատել Ղրղըզստանի տարածքում»,- հայտնել է Պուտինը:
Նա ընդգծել է, որ անցած տարի մեծ ուշադրություն է հատկացվել Կազմակերպության արտաքին սահմանների ամրապնդմանը, հավաքական արձագանքման ուժերի և միջոցների կատարելագործմանը: «Անդամ պետությունների ջանքերն ուղղված էին ՀԱՊԿ պետությունների զինվորական ու հատուկ ստորաբաժանումների օպերատիվ և մարտական պատրաստության բարելավմանը»,- նշել է Պուտինը:
Նրա խոսքով, բարելավվել է միջազգային խոշոր հարթակներում Կազմակերպության անդամ պետությունների համակարգումը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
‘