‘
Ռուսաստանի առողջապահության նախարարության գլխավոր թմրաբան Եվգենի Բրյունը տեղեկացրել է, որ պաշտոնական տվյալներով՝ ՌԴ-ում ալկոհոլիզմով հիվանդների թիվը հասնում է 2,7 մլնի, գրանցված թմրամոլների թիվը մոտավորապես 700 հազար է:
Ընդ որում՝ նա նշել է, որ թմրամոլների իրական թիվը երկու անգամ գերազանցում է պաշտոնական տվյալները:
«Մեզ մոտ գրանցված է թմրամոլությամբ տառապող մոտավորապես 700 հազար հիվանդ: Այդ թիվը պետք է բազմապատկել 2,5-ով՝ թմրամոլության իրական պատկերի փորձագիտական գնահատականը տալու համար»,- նշել է Բրյունը: Փոխանցում է Interfax-ը:
‘