‘
Հոնկոնգի ոստիկանությունը ձերբակալել է հինգշաբթի Մոնգկոկ շրջանում տեղի ունեցած հակակառավարական ցույցի 12 ակտիվիստների: Այդ մասին հաղորդել են իրավապահ մարմինները:
«Ցուցարարները փակել են ճանապարհներն ու քաոս ստեղծել,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:- Ձերբակալվել են 10 տղամարդ և երկու կին»:
Տեղական լրատվամիջոցները հաղորդել են, որ մի քանի հարյուրանոց ցույցը ցրելիս իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել:
Հոնկոնգում զանգվածային ցույցերն սկսվել են 88 օր առաջ, 2017 թ. Հոնկոնգի իշխանությունների ղեկավարի ընտրություններում Պեկինի մտցրած սահմանափակումները վերացնելու պահանջով: Փոխանցում է ТАСС-ը:
‘