‘
Քիչ առաջ Կենտրեն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, երկու տարուց ավելի տևած դատաքննությունից հետո հրապարակվել է մի շարք պաշտոնյաների և մեծահարուստների տներ թալանած բանդայի գործով դատավճիռը: Ըստ այդմ՝ որոշվեց ամբաստանյալ Արտուշ Հակոբյանին (Գառնու «Սուրիկի լավաշ»-ի սեփականատիրոջ որդին) արդարացնել ՀՀ ՔՕ 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (թմրանյութերի ապօրինի շրջանառություն), իսկ մյուս հոդվածներով մեղավոր ճանաչել ու դատապարտել ազատազրկման` 15 տարի ժամկետով: Այս մասին հաղորդում է yerkir.am-ը:
Գործով ամբաստանյալ Դավիթ Գալստյանն ու Սամվել Դավթյանը նույնպես դատապարտվեցին 15 տարվա ազատազրկման, իսկ Արթուր Մանուկյանը՝ 11 տարվա ազատազրկման:
Դատավճռի հրապարակումից հետո Արտուշ Հակոբյանը հայտարարեց՝ «վերևն Աստված կա», իսկ դահլիճում գտնվող նրա քույրը անեծքներ հնչեցրեց դատարանի հասցեին:
‘