‘
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր ամանորյա ուղերձում խիստ քննադատության է ենթարկել Ռուսաստանի դերը ուկրաինական ճգնաժամում:
Նրա խոսքով՝ Կրեմլի քաղաքականությունը խարխլել է « Եվրոպայում խաղաղ գոյակցության հիմքերը»: Մերկելն զգուշացրել է, որ Եվրամիությունը չի հանդուրժի նման պահվածքը:
«Կասկածից վեր է, որ Եվրոպան չի կարող համաձայնել և չի համաձայնի, այսպես կոչված՝ ուժեղի իրավունքի հետ, որն արհամարհում է միջազգային իրավունքը: Եվրոպան թույլ չի տա պառակտել իրեն, նա կգործի համախմբված, որպեսզի պաշտպանի խաղաղ գոյակցությունը և սեփական արժեքները»,- հայտարարել է Գերմանիայի կանցլերը: Փոխանցում է BBC-ն:
‘